Գիտություն 

Երևանում չինարենի մասնագիտացված դպրոցի կառուցման շինարարությունը կմեկնարկի մայիսին

Երևան, Զ. Սարկավագի, 14 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի 38.4 քառ մետր մակերեսով կաթսայատունը կապամոնտաժվի՝ դրա տեղում չինարենի խորացված դպրոց կառուցելու համար: Այս մասին որոշման նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության նիստում:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ  Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև 2012 թվականի դեկտեմբերի 28-ին և 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրվել են «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերը, որոնցով չինական կողմը  Հայաստանին է տրամդրելու մոտ 27 մլն դոլարի անհատույց օգնություն: «Այդ միջոցներով էլ պետք է իրականացվի Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարությունը, որի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահների միջև 2010 թվականին կայացած հանդիպման ժամանակ»,- ասաց Աշոտյանը

Նույն շարքից