Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Ավստրալիայի հանձնաժողովը նախաձեռնել է Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված գիրք-հուշամատյան հրատարակել: Ինչպես հաղորդում է Armenia.au.com-ը, հուշամատյանի շնորհանդեսը կկայանա ապրիլի 24-ին Սիդնեյի նշանավոր օպերայի տանը: Հուշամատյանը կներառի պատմական փաստեր, հարգանքի տուրք կմատուցվի հայ և ավստրալացի այն մարդկանց հիշատակին, ովքեր այդ հրեշավոր իրադարձության զոհերն են դարձել:
Կհրատարակվի գիրք-հուշամատյան ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի