Մարդ պետք է միշտ սիրահարված լինի: Հենց այս պատճառով էլ մարդ պետք է երբեք չամուսնանա:
Երբ աստվածները ցանկանում են պատժել մեզ, նրանք պատասխանում են մեր աղոթքներին:
Ամեն անգամ, երբ մարդիկ համաձայնվում են ինձ հետ, ես զգում եմ, որ ես սխալ եմ:
Ծերերն ամեն ինչի հավատում են, միջին տարիքի մարդիկ ամեն ինչ կասկածում են, երիտասարդները ամեն ինչ գիտեն:
Կնոջ և տղամարդու միջև ընկերությունը հնարավոր չէ: Նրանց միջև կարող է լինել կիրք, թշնամանք, երկրպագություն, սեր, սակայն ոչ ընկերություն:
Բոլոր նրանք, ովքեր ունակ չեն սովորել, որոշել են սովորեցնել:
Ես այնքան խելացի եմ, որ երբեմն մի բառ անգամ չեմ հասկանում իմ ասածներից:
Կրթությունը հիանալի բան է, սակայն լավ կլինի հիշել, որ այն, ինչ արժե իմանալ, հնարավոր չէ սովորեցնել:
Աշխարհում միակ մարդը, ում կցանկանայի մոտիկից ճանաչել, ես եմ:
Տղամարդը ցանկանում է լինել կնոջ առաջին սերը, իսկ կինը ձգտում է լինել տղամարդու վերջին սերը:
Գայթակղությունից ազատվելու միակ միջոցը դրան տրվելն է: Ես կարող եմ դիմակայել ամեն ինչի, բացի գայթակղությունից:
Սեռերի միջև տարբերությունն այն է, որ ի տարբերություն տղամարդկանց, կանայք երբեք զինաթափ չեն լինում հաճոյախոսություններից:
Չկան բարոյական կամ անբարոյական գրքեր: Գրքերը կամ լավ գրված են լինում, կամ վատ գրված:
Կան շատ բաներ, որոնք մենք դեն կնետեինք, եթե չվախենայինք, որ այլոք կվերցնեն դրանք:
Պատմություն ուսումնասիրած ցանկացած մարդու համար անհնազանդությունը մարդու բուն առաքինությունն է: Առաջընթացը տեղի է ունեցել անհնազանդության ու ապստամբության շնորհիվ:
Ոչ մի լավ արարք անպատիժ չի մնում:
Միշտ ներե՛ք ձեր թշնամիներին: Ոչինչ նրանց ավելի չի բարկացնում:
Ես իմ ողջ հանճարը ներդնում եմ կյանքիս մեջ: Ստեղծագործություններիս մեջ ես միայն տաղանդս եմ ներդնում:
Արտասվելը հասարակ կանանց համար է: Գեղեցիկ կանայք դուրս են գալիս գնումների:
Ես չեմ ցանկանում դրախտ ընկնել: Ընկերներիցս ոչ ոք այնտեղ չէ:
Մեր օրերում մարդիկ գիտեն ամեն ինչի գինը, սակայն չգիտեն ոչ մի բանի արժեքը:
Հասարակությունը շատ հանդուրժող է: Այն կարող է ներել ցանկացած բան, բացի հանճարից:
Պունկտուալությունը ժամանակի գող է:
Դու սիրում ես բոլորին, նույնն է, թե դու անտարբեր ես բոլորի նկատմամբ: