Համաշխարհային կինեմատոգրաֆիայի մասին ամենահայտնի ամերիկյան IMDb.com կայքի 25-ամյակի կապակցությամբ հրապարակվել են այդ տարիների ընթացքում օգտվողների կողմից ամենահաճախ փնտրված դերասանների ցուցակը:
Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել 25 հայտնիներ: Առաջին տեղում «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղ Ջոնի Դեփն է:
Վերջերս դերասանը, որը 30 տարի կինոյում աշխատելու ընթացքում ոչ մի անգամ Օսկար չի ստացել, հարցազրույցի ժամանակ ասել է. «Ես ընդհանրապես չեմ ուզում այդ բաներից ոչ մեկը ստանալ: Ես չեմ ուզում հայտնվել մի իրադրությունում, երբ հարկավոր է կանգնել բեմին և ինչ-որ բան ասել: Հաղթանակը նշանակում է, որ դու առաջ ես անցել քո մրցակիցներից»: