Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի հանրակացարաններից մեկում հոկտեմբերի 15-ին հայտնաբերվել է 41–ամյա բնակչի դին։ Դին գտել են հարեւանները, որոնք տեղեկացրել են, որ տղամարդն անշարժ ընկած է եղել մահճակալի մոտ։
Հարեւանների խոսքով` տղամարդու դեմքին առկա են եղել կապտուկներ։
Թաղամասում, սակայն, լուրեր են տարածվել, որ նրան կապտուկներով տեսել են նաեւ դեպքից մի քանի օր առաջ, ինչը հնարավոր է` հարբած վայր ընկնելու հետեւանքով է եղել:
Ոստիկանությունում կատարվում է քննություն, մահվան հանգամանքները ճշտվում են։