Գիտություն 

Ոչ մի բուհի ռեկտոր, դասախոս, պրոֆեսոր չի կարող իրեն վեր դասել օրենքներից. Արմեն Աշոտյան

Բուհի ղեկավարության պարտավորությունն է՝ ապահովել բուհի համբավը, բարոյահոգեբանական առողջ մթնոլորտը և նորմալ ուսումնական պրոցեսի իրականացումը:

Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով երեկ նախարարության կողմից տարածած այն հաղորդագրությանը, որում ասվում էր՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկում) իրականացրած ստուգումների արդյունքում անցկացված քննություններում խախտումներ է արձանագրել:

«Նախարարությունն իր մտահոգություն է հայտնում, որ բուհը հերթական անգամ հայտնվեց թվով երրորդ թե չորրորդ սկանդալում: Նախարարությունը բացառապես առաջնորդվելու է ՀՀ օրենսդրությամբ և հույսով, որ մոտ ապագայում այդ խնդիրը իր վերջնական կարգավորումը կստանա»,-ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ ոչ մի բուհի ռեկտոր, դասախոս, պրոֆեսոր չի կարող իրեն վեր դասել օրենքներից:

«ԿԳ նախարարությունը, որպես պետական լիազոր մարմին առաջնորդվելու է ՀՀ օրենսդրությամբ, բայց մեզ էլ, ձեզ էլ հուզում է նաև բուհի իմիջը: Այն սկանդալների շարքը, որը տեղի է ունենում այդ բուհում, մտահոգիչ է կառավարման որակի և արդյունավետության տեսակից»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նույն շարքից