Ավստրիական կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի նամակը Բոստոնի RR Auction աճուրդային տանը վաճառվել է 217 հազար դոլարով, հայտնել է Kanal3-ը:
Մեկ էջից բաղկացած նամակը Մոցարտի կողմից գրվել է 1786 թվականին ու հասցեագրված է եղել ավստրիացի բուսաբան և կոմպոզիտորի մոտ ընկեր Նիկոլաուս Ժակենին: Այնտեղ Մոցարտը Ժակենին խնդրում է իրեն վերադարձնել 3 պարտիտուրաները:
Աճուրդը չի անվանել գնորդի անունը:
