Գիտություն 

Թուրքիայում Վիլյամ Սարոյանի անունով գրադարան կկոչվի

Թուրքիայում՝ Բիթլիս, պատմականորեն՝ Բղեշ քաղաքում, գրադրաաններից մեկը կկոչվի ամերիկահայ ականավոր գրող Վիլյամ Սարոյանի անունով: Այս մասին հայտնում է «Ակօսը»:

 

Նախաձեռնության հեղինակն է գրող և լրագրող Ահմեթ Թուգլարը: Նա ասել է, որ այս գաղափարը հղացել է անցած տարի, երբ այժմ գլխավորապես քրդաբնակ Բիթլիսում որոշել են փողոց անվանակոչել Վիլյամ Սարոյանի անունով:

 

Սարոյանը ծնվել է ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում` բիթլիսցի գաղթականների ընտանիքում, որը մազապուրծ էր եղել Հայոց ցեղասպանությունից:

Նույն շարքից