Գիտություն 

Տիբեթում գրանցվել է ձյան ռեկորդային ցուցանիշ

 

Ինչպես հայտնում է TVN Meteo Ռեկորդային քանակության ձյուն է տեղացել Տիբեթի մայրաքաղաք Լհասայում, որտեղ ձյան շերտի հաստությունը, վերջին 17 տարիների ընթացքում առաջին անգամ հասել է 15 սանտիմետրի:

 

Եղանկային անբարենպաստ պայմանների հետեւանքով իշխանությունները հայտարարել են վտանգի նարնջագույն աստիճան:

Մայրաքաղաքի ու շրջակա բնակավայրերի ավտոճանապարհներում մերկասառույց է, եղանկային անբարենպաս պայմանների հետեւանքով խաթարվել է Լհասայի օդանավակայանի աշխատանքը:

 

Սակայն գիտնականների կարծիքով տեղումներն ունեն նաեւ դրական հետեւանքներ: Փորձագետները գտնում են, որ ձյունը կխոնավացնի հողը, կնպաստի օդի մաքրությանն ու տարածաշրջանում մինիմումի կհասցնի հրդեհների հավանականությունը:

 

Նույն շարքից