Գիտություն 

Միացյալ նահանգներին սպառնում են աննախադեպ երաշտները

 

Ինչպես տեղեկացնում է gismeto.ru լրատվական կայքը, ջերմային գազերի արտանետման նման շարունակելիության պայմաններում ԱՄՆ արեւմտյան նահանգները կբախվեն աննախադեպ երաշտների:

 

Նման եզրահանգման են հանգել ամերիկյան գիտնականները, նշելով, որ ԱՄՆ-ի արեւմտյան շրջանները, կապված երկրագնդի գլոբալ տաքացման հետ, ապրում են աննախադեպ երաշտների ժամանակաշրջան: Առաջիկայում եղանակային պայմանները մխիթարական չեն:

 

2015թ.-ին, ԱՄն արեւմտյան շրջաններում, մասնավորապես՝ Կալիֆոռնիայի նահանգում գրանցվել է տեղումների նվազագույն քանակը, ինչը փորձագետների կարծիքով, կարող է էապես ազդել շրջակա միջավայրի վրա:

 

 

 

 

 

Նույն շարքից