Առողջապահություն 

ԱՀԿ-ն Էբոլա տենդի համաճարակը միջազգային նշանակության սպառնալիք Է ճանաչել

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել Է, որ Էբոլա վիրուսի տարածումն իրենից միջազգային նշանակության սպառնալիք Է ներկայացնում: Այս եզրակացությանն են հանգել փորձագետները, որոնք Ժնևում անցկացրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ կոմիտեի երկօրյա նիստը, որի արդյունքներն ամփոփվել են օգոստոսի 8-ին:

 

Հաշվի առնելով Էբոլա տենդով հիվանդանալու բազմաթիվ դեպքերը՝ Լիբերիայի, ինչպես և Սիեռա Լեոնեի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել իրենց երկրներում: Ընդամենն արևմտյան Աֆրիկայում մահացու հիվանդության համաճարակը, որն սկսվել Է ընթացիկ տարվա փետրվարին, արդեն խլել Է շուրջ հազար մարդու կյանք, այդ թվում 282-ը Լիբերիայում: Եվս ավելի քան 1,7 հազար մարդ վարակվել Է այս հիվանդությամբ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից