Առողջապահություն 

Երեխայի նստելու դիրքից է կախված նրա արդյունավետ ուսուցումը

analitik.am
Ամերիկացի գիտնականները բացահայտել են, որ երեխայի ուսուցման գործում շատ կարևոր է նրա նստելու դիրքը: Նրանք փաստում են, որ երեխան նստած դիրքում ավելի հեշտ է ընկալում տրված նյութը, սովորում է ավելի արագ ու արդյունավետ: Մարմնի նման դիրքը հատկապես կարևոր է այն երեխաների համար, որոնց մոտ նկատվում է մտավոր զարգացման ուշացում:
 
Մտավոր զարգացման բաղկացուցիչ մասը հանդիսանում է առարկաները ճանաչելու և դրանք միմյանցից զանազանելու ունակությունը։ Փորձերի արդյունքում գիտնականներն ապացուցել են, որ 5-6 ամսեկան երեխաները չեն կարող ինքնուրույն առարկաները տարբերել իրարից։ Սակայն, եթե 6 ամսական երեխան կարողանում է զննել, շոշոփել և փորձել առարկաների համը, ապա այս դեպքում իրերը զանազանելը դառնում է շատ ավելի հեշտ։
 
6 ամսեկան երեխաները կարողանում են արդեն առանց ուրիշի օգնության նստել, որը նրանց հնարավորություն է ընձեռնում ուսումնասիրել իրենց շրջապատող առարկաները։ Ստացված արդյունքները վկայում են, որ ինքնուրույն նստելը էական ազդեցություն է թողնում երեխայի սովորելու կարողության վրա։ Եթե երեխան դեռևս չի կարողանում ինքնուրույն նստել, ապա կարելի է օգտագործել նստելու համար նախատեսված հատուկ միջոցները։ Նույնիսկ այս դեպքում  երեխան կարող է սովորել այնպես, ինչպես ինքնուրույն նստող երեխաները։

Աղբյուրը՝ Aroxj.am 

Նույն շարքից