Հոլիվուդյան առաջնակարգ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան շնորհավորական ուղերձ է հղել հանրահայտ System of a Down ռոք խմբին` Փարաջանով-Վարդանով ինստիտուտի մրցանակին արժանանալու առթիվ։
Խումբը մրցանակը կստանա Wake Up the Souls շրջագայության միջոցով արդարության վերականգնմանը նպաստելու համար։
Ռեժիսորի հղած ուղերձում մասնավորապես նշվում է. «Ուզում եմ շնորհավորանքներս հղել System of a Down խմբին` իմ կողմից մեծապես հարգված կինոգործիչներ Սերգեյ Փարաջանովի և Միքայել Վարդանովի անվան մրցանակը ստանալու պատվին արժանանալու համար։ Շատ ուրախ եմ տեղեկանալ, որ խումբը պատրաստակամություն է հայտնել օգնելու վերականգնել Միքայել Վարդանովի «Փարաջանով. վերջին գարունը» ֆիլմը։ Այն ստեղծվել է արգելքների պայմաններում և ապացուցում է, որ արվեստի ուժն ի զորու է հաղթահարել ցանկացած սահմանափակումներ։ Ես կոչ եմ անում մյուսներին ևս միավորվել այս կարևորագույն նախաձեռնության շուրջ»։