Pink Floyd աշխարհահռչակ, psychedelic ռոք խմբի հիմնադիրներից՝ Դեյվիդ Գիլմորը հանդես կգա ուկրաինացի երաժիշտների հետ և կներկայացնի «Երկնային հարյուրյակի» հիշատակին («Եվրամայդանի» ժամանակ զոհված ցուցարարների-Խմբ.) նվիրված երգ։
I’m with the Banned համերաշխության համերգը կկայանա կիրակի օրը՝ հոկտեմբերի 18-ին, Լոնդոնում։
Բացի Դևիդ Գիլմորից, համերգին կմասնակցեն Pussy Riot-ը, Brutto-ն, «Բումբոքսը», ինչպես նաև հատուկ հրավիրված հյուրեր՝ Քիմ Քեթրելը, Ջերեմի Այրոնսը, Նիլ Թենանտը, Ջուլյեթ Սթիվենսոնը, Վիկտորիա Մոդեստան։