Առողջապահություն 

Աֆրիկայում Էբոլ վիրուսի բռնկման հետեւանքով զոհերի թիվը հասել է 1427-ի

analitik.am

Արեւմտյան Աֆրիկայում Էբոլ տեսակի վիրուսի բռնկման հետեւանքով զոհերի թիվը հասել է 1427-ի, վարակվել է ավելի քան 2,5 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, վիրուսը տարածում է ստանում Գվիեայում, Սիերա-Լեոնեում, Լիբերիայում եւ Նիգերիայիում:


Դեռևս օգոստոսի 19-ի դրությամբ վիրուսի բռնկման հետևանքով զոհերի թիվը 1229-ն էր, վարակվածներինը` 2240:


Հիշեցնենք, որ վիրուսի բռնկումը սկսվել է նախորդ տարվա դեկտեմբեր ամսից: Էբոլ վիրուսն առաջին անգամ արձանագրվել է 1976 թ. Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդությանանունը: Հարուցիչը Էբոլի վիրուսն է, որն ունի 5 ենթատեսակ: Համաճարակի բռնկումները բնորոշ են Կենտրոնական և Հարավային Աֆրիկայի առանձին՝ արևադարձային անտառներին հարակից բնակավայրերին: 2014թ. մարտից համաճարակային իրավիճակը սրվել է Հարավային Աֆրիկայում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա-Լիոնեում։

Հայաստանում Էբոլայի վիրուսով հիվանդ չկա:

Ներթափանցման հավանականությունը խիստ ցածր է։ Մասնագետները հորդորում են չմեկնել աֆրիկյան նշված երկրներ :

Նույն շարքից