Առողջապահություն 

8 սննդամթերք գրիպի դեմ

analitik.am
Սթրեսին զուգահեռ ավելացնում է մրսածության և գրիպի ռիսկը: Դուք կարող եք հակահարված տալ հիվանդությանը, եթե հակավիրուսային մթերքներով՝ բնական ուժեղ իմունախթանիչներով, հարուստ սննդակարգի միջոցով գերազանց վիճակում պահեք իմունային համակարգը:
 
Այդ մթերքի հակավիրուսային հատկությունները կարող են ձեզ պաշտպանել նաև ծերացումից, քաղցկեղից, Ալցհեյմերի հիվանդությունից և սրտանոթային հիվանդություններից: Ներառեք հետևյալ 8 հակավիրուսային միջոցները ձեր օրակարգում:
 
Քրքում
 
Հզոր հակավիրուսային միջոց է և օգնում է կանխարգելել շատ մահացու հիվանդություններ՝ քաղցկեղ, արթրիտ և Պարկիսոնի հիվանդություն: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում հայտնաբերեցին, որ քրքումը, դանդաղեցնելով ուղեղում ամիլոիդային վահանիկների կուտակումը, կարող է բուժել Ալցհեյմերի հիվանդությունը:
 
Ռոզմարին
 
Հետազոտողների կարծիքով ռոզմարինը լավացնում է ուղեղի աշխատանքը և արյան շրջանառությունը, ինչպես նաև նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը: Բժիշկները խորհուրդ են տալիս ավելացնել ռոզմարինի թուրմը տավարի ֆարշի մեջ՝ նվազեցնելու համար ուռուցքածին նյութերի առաջացումը մսի եփման ժամանակ:
 
Կանաչ թեյ
 
Կանաչ թեյը պարունակում է կատեխիններ, որոնք պայքարում են քաղցկեղի դեմ և նվազեցնում խոլեստերինի քանակությունը: Թայվանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ կանաչ թեյի ամենօրյա օգտագործումը 66%-ով նվազեցնում է թոքի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Այլ հետազոտություններ կանաչ թեյը կապում են քաղցկեղի բազմաթիվ այլ տիպերի զարգացման ավելի ցածր ռիսկի հետ, ներառյալ ստամոքսի, կրծքագեղձի, մաշկի, բերանի խոռոչի, կերակրափողի, շագանակագեղձի, արգանդի, ենթաստամոքսային գեղձի և հաստ աղու քաղցկեղները, ինչպես նաև սպիտակարյունությունը:
 
Սուրճ
 
Շաքարախտի զարգացման թշնամի: Շվեդ և ֆինն գիտնականների հետազոտությունների տվյալներով, սուրճի չափավոր օգտագործումը՝ օրական միջինում 3-5 բաժակ, կարող  է 65%-ով նվազեցնել թուլամտության զարգացման հավանականությունը մեծ տարիքում:
 
Ռեսվերատրոլ
 
Խաղողի այս բաղադրիչը ավելի մեծ քանակությամբ առկա է գինու մեջ, քան խաղողի հյութի, և կարող է պատասխանատվություն կրել «ֆրանսիական պարադոքսի» համար՝ ֆրանսիացիների մեծ քանակությամբ ճարպոտ սնունդ և մեծ քանակությամբ կարմիր գինի օգտագործելու և սիրտ-անոթային հիվանդություններից և քաղցկեղից չտառապելու զարմանալի ունակության: Մի շարք հետազոտություններ ցույց են տալիս, որ ալկոհոլի չափավոր օգատգործումը (երկու գավաթ տղամարդկանց համար և մեկ գավաթ՝ կանանց) կարող է օգնել ձեր օրգանիզմին ոտքից գլուխ՝ նպաստելով քաղցկեղի դեմ պայքարին, նիհար կազմվածքին և մտքի սրության պահպանմանը:
 
Գինկգո
 
Այն լավացնում է ուղեղի արյան շրջանառությունը, դրանով իսկ լավացնելով հիշողությունն և ուղեղի ֆունկցիան:
 
Կոկոսի յուղ
 
Կոկոսի յուղն օգտագործվում է ողջ աշխարհի տրադիցիոն բժշկության մեջ՝ լայն սպկետրի հիվանդությունների բուժման համար:


Աղբյուրը՝ med.news.am

Նույն շարքից