Առողջապահություն 

Բազմապտուղ հղիություն

analitik.am

Բազմապտուղ կոչվում է երկու և ավելի պտուղներով հղիությունը: Բազմապտուղ հղիությունից ծնված երեխաները կոչվում են «երկվորյակներ»: Հաճախականությունը 0.7-1.5% կազմում:

Բազմապտուղ հղիությունը սահմանային վիճակ է բնականոն և աղտաբանական հղիության միջև: 

 

Պատճառագիտությունը`

 

  • Ժառանգականությունը
  • Հաճախ տարքիքավոր և բազմածին հղիների մոտ են հանդիպում
  • Հորմոնալ դեղամիջոցներով ձվազատման խթանման հետևանք
  • Արհեստական բեղմնավորումը

 

Երկվորյակները ավելի հաճախ երկու առանձին ձվաբջիջների բեղմնավորման արդյունք են, դրանք երկձվանի երկվորյակներ են, որոնց հաճախականությունը 70%  է:



Երկվորյակների 30% զարգանում են մեկ բեղմնավորված ձվաբջիջից, որի հետևանքով առաջանում  են միաձվանի երկվորյակներ: Միաձվանի երկվորյակները միասեռ են,  ունեն միևնույն արյան խումբ, աչքերի և մազերի միանման գույն: 

Նույն շարքից