Առողջապահություն 

Աչքերի շուրջ գտնվող մաշկի խնամք

analitik.am
Մարդու դեմքի ամենազգայուն հատվածը աչքերի շուրջ գտնվող մաշկն է, որտեղ ճարպագեղձեր գրեթե գոյություն չունեն: Այդ պատճառով Այս հատվածը շատ շուտ կարող է կորցնել իր առաձգականությունը: Կախված աչքերի թարթելու, կկոցելու, ժպտալու հետ` այս հատվածը բավականին ծանրաբեռնված է և պահանջում է յուրահատուկ խնամք:
 
Ինչպե՞ս մաքրել աչքերի գրիմը:
        
Աչքերի գրիմը մաքրելու համար պետք է օգտագործել շատ նուրբ, հոտազերծ մաքրող միջոցներ: Աչքերի գրիմը մաքրելու համար նախատեսված հատուկ միջոցները միանգամից են ազդում, այնպես որ, ստիպված չեք լինի դրանով տրորել աչքերը, բավական է թեթևակի սրբեք: Եթե Ձեր մաշկի այդ մասերը    շատ զգայուն են, օգտվե´ք այն միջոցներից, որոնք պարունակում են РН-ի չեզոք բաղադրություն: Այն նման է արցունքի մեջ գտնվող РН-ի բաղադրությանը և անվտանգ է. աչքերը և դրանց շուրջ գտնվող մաշկը չեն գրգռվի:
 
Եթե Ձեր գնած մաքրող միջոցը պարունակում է ածանցյալ սպիտակուցներ, ապա այն միաժամանակ կամրացնի Ձեր թարթիչները:

Աղբյուրը` doctors.am

Նույն շարքից