Առողջապահություն 

Առողջ սիրտ ունենալու համար պետք է աղ քիչ օգտագործել

analitik.am
Երիտասարդ տարիքում աղի քիչ օգտագործումը նպաստում է հետագայում սիրտ-անոթային հիվանդությունների և հիպերտոնիայի առաջացման հավանականության նվազմանը:
 

 

Գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում հայտնաբերել են, որ եթե աղի օգտագործումը օրական հասցվի 6 գրամի, ապա սրտի հիվանդությունների և հիպերտոնիայի առաջացման հավանականությունը հասուն տարիքում կնվազի 63%-ով:
 
Ըստ փորձագետների՝ երիտասարդ տարիքում փոխելով սննդակարգը՝ կարելի է կանխել սրտային հիվանդությունների առաջացումը և ապրել ավելի առողջ: Սրտանոթային հիվանդությունները հանդիսանում են մահացության հիմնական պատճառներից մեկն ամբողջ աշխարհում:
 
Հետազոտողների կարծիքով՝ խնդիրը նրանում է, որ մեծ քանակությամբ աղն օրգանիզմում հայտնվում է դեռահասների սիրած արագ սննդի, պիցաների, չիպսերի, ինչպես նաև աղի ձողիկների միջոցով:

Նույն շարքից