Մշակույթ 

Մայքլ Ջեքսոնի կյանքի վերջին օրերի մասին սերիալ կնկարահանեն

Warner Bros. Ստուդիան պատրաստվում է սերիալ նկարահանել փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի կյանքի վերջին ամիսների մասին:

Newsru.com կայքը գրում է, որ Սերիալի հիմքում լինելու է Թրեվիս Սմայլիի  «Մինչ դուք ինձ կդատապարտեք. Մայքլ Ջեքսոնի վերջին օրերի տրիումֆն ու ողբերգությունը» գիրքը: Դրանում գրողը մանրամասն պատմել է գերաստղի կյանքի վերջին 16 շաբաթվա մասին:

Սերիալի ստեղծողները մտադիր են ցույց տալ, թե ինչպես էր Ջեքսոնը տանում իր մասնավոր կյանքի նկատմամբ անընդհատ ոտնձգությունները, ինչպիսի ճնշում էր զգում իր հանրաճանաչության պատճառով: Դա պետք է լինի պատմություն այն մասին, թե ինչպես փառքը նրան դարձրեց խոցելի ու բերեց մահվան: Սերիալի թողարկման ժամկետն առայժմ չի նշվում:

Նույն շարքից