Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը` «Միսթր և Միսիս Սմիթ» ֆիլմի նկարահանումներից ի վեր 10 տարվա ընթացքում առաջին անգամ միևնույն ֆիլմում են նկարահանվել: «Լազուրե ափ»-ում նրանք ընտանեկան զույգի են մարմնավորում, գրում է 7days.ru-ն:
Ֆիլմի գործողությունները ծավալվում են Ֆրանսիայում` 1970-ականներին: Վանեսան` նախկին պարուհին և նրա ամուսինը` Ռոլանդը` ամերիկացի գրողը, միասին ճամփորդում են երկրում: Նրանք քիչ-քիչ սկսում են սառչել միմյանց նկատմամբ, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ հայտնվում են մի փոքրիկ ծովափնյա քաղաքում:
Ջոլիի խոսքերով` ամուսինները ֆիլմում չեն մարմնավորում իրենց իրական ընտանեկան կյանքը, հակառակ դեպքում դա ֆիլմ չէր լինի:
Ջոլին ֆիլմի սցենարը գրել է դեռևս 2007-ին, երբ մահացավ նրա մայրը: Դերասանուհին ֆիլմում անմահացրել է մոր կերպարը: