Առողջապահություն 

ԱՀԿ-ն նախազգուշացրել է Էբոլա վիրուսի համաճարակի նոր ալիքի մասին

analitik.am

Լիբերիայում Էբոլա տենդի տարածումն առաջիկա շաբաթներին կհանգեցնի այդ հիվանդությամբ վարակման բազմաթիվ նոր դեպքերի: Այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է սեպտեմբերի 8-ին:

 

«Մենք առաջիկա երեք շաբաթվա ընթացքում Լիբերիայում սպասում ենք վիրուսով հիվանդանալու մի քանի հազար նոր դեպքերի»,- նշվում է փաստաթղթում:

 

Ներկայում Էբոլա տենդից մահվան դեպքերի շուրջ կեսը բաժին է հասնում Լիբերիային: Այդ երկրի հիվանդանոցներում տեղերը չեն բավականացնում այն մարդկանց համար, որոնք բուժվելու կարիք ունեն: Եվս մեկ խնդիր է բուժանձնակազմի պակասը:

 

Լիբերիայում, Գվինեայում և Սիեռա Լեոնեում Էբոլա վիրուսից արդեն ավելի քան երկու հազար մարդ է մահացել: Ընթացիկ տարվա փետրվարից Արևմտյան Աֆրիկայի երկրներում վարակվածների թիվը հասել է գրեթե չորս հազարի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Նույն շարքից