Առողջապահություն 

Էբոլա վիրուսը տարածվում է «անտառային հրդեհի նման»

analitik.am

Լիբերիան բախվել է «իր գոյության լուրջ սպառնալիքին», քանի որ մահացու Էբոլա վիրուսը տարածվում է «անտառային հրդեհի նման»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է  BBC-ին, հայտարարել է երկրի պաշտպանության նախարարը:

 

Բրաունի Սամուկայը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների առջև, նշել է, որ հիվանդության բռնկմանը միջազգային հանրակցության արձագանքը չափազանց զուսպ Է եղել: Նրա խոսքով՝ վարակի դեմ պայքարելու համար Լիբերիայում չեն բավականացնում ոչ ենթակառուցվածքային հնարավորությունները, ոչ մասնագետները, ոչ Էլ ֆինանսական ռեսուրսները:

 

Պաշտպանության նախարարը հայտարարել Է, որ երկրի առողջապահության համակարգը չի կարող անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բազմաթիվ վարակվածների: «Էբոլա մահացու վիրուսը հանգեցրել Է մեր պետության բնականոն գործունեության խախտման»,-ասել Է նախարարը:

 

Առողջապահութան համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 9-ին հաղորդել Է, որ Էբոլա տենդից Արևմտյան Աֆրիկայում մահացածների թվաքանակը հասել Է 2296-ի: Ընդսմին, ինչպես նշվում Է հետազոտության մեջ, վարակված Է առնվազն 4293 մարդ: Կազմակերպության տվյալներով՝ վարակվածների իսկական թվաքանակը կարող Է չորս անգամ գերազանցել նշված թիվը:

 

Ինչպես ընդգծում են ԱՀԿ-ի ներկայացուցիչները, սա Էբոլայի ամենաընդգրկուն համաճարակն Է ողջ պատմության ընթացքում: Ամենատագնապալի վիճակն ստեղծվել Է Լիբերիայում: Բացի այդ, իրավիճակը բարդ Է Սիեռա Լեոնեում, Գվինեայում և Նիգերիայում:

 

Նույն շարքից