Առողջապահություն 

Բիլ Գեյթսը 50 մլն դոլար կտրամադրի Էբոլայի վարակի դեմ պայքարին

analitik.am

Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը 50 մլն դոլար կտրամադրի Էբոլայի վարակի դեմ պայքարին, հայտնում է The Telegraph-ը:

 

Նախօրեին այս մասին հայտարարել է Bill & Melinda Gates Foundation-ը՝ աշխարհի խոշորագույն բարեգործական կազմակերպությունը: Դրանից առաջ Գեյթսը 10 մլն էր հատկացրել Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի դեմ պայքարին:

 

Գումարը կբաշխվի ՄԱԿ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնների և այլ կառույցների միջև: Գումարները կծախսվեն սարքավորումների գնման, շիճուկների ստացման, բուժման համար:

Նույն շարքից