Առողջապահություն 

Կոկոսի օգտակարությունը

analitik.am
Կոկոս է կոչվում նույնանուն ծառի պտուղը, որը բավականին տարածված է արևադարձային գոտում: Պտուղն աճում է ծառի ամենավերևում, այդ պատճառով էլ կոկոսի բերքահավաքը լեռնագնացների արշավ է հիշեցնում:
 
Կոկոսը պարունակում է յուղեր, B խմբի վիտամիններ, վիտամին C, երկաթի, մագնիումի, կալցիումի հանքային աղեր: 
 
Մինչ օրս սննդարարության առումով այն միջին դիրք էր գրավում: Սակայն վերջերս պարզվեց, որ կոկոսի օգտակարության ցուցանիշը թերագնահատված է: 
 
Չնայած իր հայրենքիում կոկոսը հիմնականում օգտագործվում է տարբեր ճաշատեսակների պատրաստման ժամանակ, սակայն չեն անտեսվում նաև վերջինիս բուժական հատկությունները : Կոկոսն օգտագործվում է գլխամաշկի, ինչպես նաև մաշկային տարբեր հիվանդությունների բուժման համար: 
 
Պտղի մեջ առկա նյութերը նպաստում են մաշկի ռեգեներացիային, մաքրում են պիգմենտային կետերը, նվազեցնում են մաշկի յուղայնությունը, վերացնում վարակիչ ցանը: Կոկոսը նաև ձգում է մաշկը: 
 
Կոկոսի հյութը լավ հագեցնում է ծարավը: Կոկոսի միջուկն ու կաթը հարուստ են միկրոէլեմենտներով, որոնք վերականգնում են ուժերն ու լավացնում են տեսողությունը:
 
Կոկոսի յուղը խոլեստերին չի պարունակում: Նրա մեջ կա շատ վիտամին E, որը նպաստում է վերարտադրողական ֆունկցիայի նորմալ աշխատանքին: Այն փոքրացնում է աթերոսկլերոզի ու սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը: 
 
Դեռ հնուց հայտնի էր, որ կոկոսի յուղը շատ երկար է պահպանում իր օգտակար հատկությունները: Այդ պատճառով էլ այն մեծացնում է դիմադրողականությունը վարակային ու սնկային հիվանդությունների հանդեպ:

Նույն շարքից