Առողջապահություն 

Խնձորի օգտակարությունը

analitik.am
Մենք բոլորս գիտենք, որ պետք է շատ միրգ ուտենք, սակայն ինչո՞ւ հենց խնձոր: Ի՞նչ յուրահատուկ օգուտ է այն տալիս: Ֆլորիդայի համալսարանի Սննդի, ուտելիքի և վարժանքի ամբիոնի հետազոտության համաձայն` խնձորի մեջ առկա պեկտինները և պոլիֆենոլները լավացնում են լիպիդների մետաբոլիզմը և նվազեցնում բորբոքմանը նպաստող մոլեկուլների առաջացումը:
 

Ինչպես նաև հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ խնձորի օգտագործումը նվազեցնում է խոլեստերինը և պակասեցնում քաշը, ինչը հնարավոր է` մրգի մեջ պարունակող պեկտինից է կախված, որն առաջացնում է  հագեցածության զգացողություն:

Խնձորի կեղևի մանրաթելը, ինչպես հայտնի է, բարելավում է աղիների գալարակծկանքը և մաքրում օրգանիզմը: Ահա թե ինչու են խնձորին, թեպետ և հեքիաթում, անվանում երիտասարդացնող:

Նույն շարքից