Առողջապահություն 

Արոմատիկ (հոտավետ) փայտիկները վնասակար են առողջությանը

analitik.am
Արոմատիկ փայտիկների օգտագործումը, անուշահոտությունների այրումն ու խունկ ծխեցնելն ունեն նույն ազդեցությունը, ինչ պասիվ ծխելը: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են անուշահոտությունների ազդեցությունը մարդու թոքերի վրա:

 
Հետազոտության ընթացքում գիտնականները երեք ժամ շարունակ հետևել  են օդի վիճակին անուշահոտությունների երկու տեսակի այրման դեպքում: Երեք ժամը արոմատիկ փայտիկի այրման միջին ժամանակահատվածն է:

 
 
 
Թոքային հյուսվածքը տեղադրել էին հատուկ խցի մեջ, ուր առկա էր այրվող անուշահոտությունների ծուխը: Թոքային հյուսվածքը ենթարկվել է ծխի ազդեցությանը 24 ժամվա ընթացքում: Արդյունքում պարզվել է, որ թոքային հյուսվածքը եթարկվել է բորբոքային փոփոխությունների:

 
Թոքերում նույնատիպ փոփոխություններ առաջանում են պասիվ ծխելու հետևանքով: Նախկինում կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ արոմատիկ փայտիկները, խունկն ու անուշահոտությունները մեծացնում են բրոնխյալ ասթմայի, գլխացավերի, սրտանոթային հիվանդությունների, մաշկի, քթի, բերանի, կոկորդի լորձաթաղանթի գրգռվածության առաջացման վտանգը:

Նույն շարքից