Առողջապահություն 

Ինչպե՞ս է ազդում երաժշտությունը նյարդային համակարգի վրա

analitik.am
Երաժշտական բազմաթիվ ժանրեր կան, որոցից որոշների հնչողությունը մեզ հաճելի է, իսկ մյուսները պարզապես տանել չենք կարողանում: Սակայն արդյո՞ք նյարդաֆիզիոլոգիական տեսանկյունից նրանք տարբերվում են միմյանցից: Միգուցե մեր ուղեղի համար երաժշտությունը պարզապես աղմուկ է: Սկանդինավյան գիտնականներն ուսումնասիրել են այս խնդիրն ու հետաքրքիր եզրակացությունների եկել:
 

Նորագույն ախտորոշիչ տեխնոլոգիաների միջոցով մասնագետներին հաջողվեց պարզել՝ ուղեղի որ մասերն են ակտիվանում երաժշտութուն լսելիս:Հետազոտությանը մասնակցել են կամավորներ, ովքեր պետք է լսեին տարբեր կատարողների երաժշտություն՝ Անտոնիո Վիվալդիից մինչ The Beatles: Այդ ընթացքում գիտնականները ՄՌՏ-ի միջոցով գնահատում էին ուղեղի ակտիվությունը, այնուհետև վերլուծում այդ ակտիվության և առաջարկվող երաժշտության առանձնահատկությունների (տոնայնություն, տեմբր, վոկալի առկայություն կամ բացակայություն) միջև կապը: Պարզվեց, որ միանման ձայնային բնութագրերով օժտված մեղեդիները գրգռում են ուղեղի նույն հատվածները:

Ընդհանուր առմամբ, երաժշտության ազդեցությունը ԿՆՀ-ին կարելի է բնութագրել որպես բարդ ու տարաբնույթ: Այն ակտիվացնում է կեղևի շարժողական և լսողական հատվածները, նաև լիմբիկ համակարգը, որը պատասխանատու է էմոցիոնալ ոլորտի համար:  Պարզվել է այս ակտիվության հստակ  տեղակայումը: Հիմանականում մասնակցում են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ինքնագնահատականի և էսթետիկ դատողության համար: Մեկ այլ հետաքրքիր երևույթ էլ է բացահայտվել` պարզվում է, որ վոկալ և գործիքային երաժշտությունը տարբեր կերպ է ընկալվում: Տեքստի առկայությունը բերում է կիսագնդերի միջև ակտիվության վերաբաշխման: Իսկ թե ինչն է ավելի օգտակար ուղեղին՝ Վիվալդին, թե  Լեդի Գագան, գիտությունը դեռ պետք պարզի:

Նույն շարքից