Մշակույթ 

Մայքլ Ջեքսոնի վերջին օրերի մասին պատմող սերիալ կնկարահանվի

Warner Bros.-ը ներկայացրել է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի՝ վերջին օրերի մասին պատմող սերիալի անոնսը: Հեռուստաշոուի ժամանակ մանրամասն նկարագվելու է փոփ արքայի մահվանը նախորդող 16 օրերը:

«Սա պատմություն է նրա մասին, թե ինչպես փառքը երգչին դարձրեց խոցելի և հանգեցրեց մահվան»,- ասել են դերասանները:

Ինչպես հայտնում է Deadline-ը, սերիալի հիմքում Թրեվիս Սմայլի «Նախաքան այն, մինչ դուք ինձ կքննադատեք. Մայքլ Ջեքսոնի հաղթանակն ու ողբերգությունը» փաստավավերագրական գիրքն է:

Սերիալի առաջին մասի ցուցադրության ամսաթիվը դեռևս անհայտ է:

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականին:

Նույն շարքից