Առողջապահություն 

Արդյոք վտանգավոր է սպորտի ու ծխախոտի համատեղելիությունը

analitik.am

Բոլոր մարդիկ գիտեն, որ ծխելը վնասակար է առողջությանը, այս հոդվածում մենք չենք պատմի, թե նիկոտինն ու ծուխը ինչպես են ազդում ծխող մարդկանց օրգանիզմի վրա, ավելի լավ է հասկանալ, թե հնարավո ՞ր է համատեղել սպորտն ու ծխախոտը, քանի որ անգամ շատ հայտնի սպորտսմեններ չեն կարողանում ազատվել այդ վատ սովորությունից: Եկեք տեսնենք, արդյոք վտանգավոր է սպորտի ու ծխախոտի համատեղելիությունը:

 

Սպորտի բոլոր տեսակներով զբաղվելու ժամանակ անհրաժեշտ է ճիշտ շնչառութուն և արյան ճիշտ սնուցում՝ թթվածնով: Բոլորս էլ տեղյակ ենք, որ ծխող մարդկանց մոտ կան շնչառական խնդիրներ, նրանց թոքերի ծավալն համեմատաբար փոքր է նրանց մոտ: Այդ պատճառով էլ մի քանի րոպե սպորտով զբաղվելուց հետո նրանց մոտ առաջանում են շնչառական խնդիրներ, հազ, քանի որ նրանց արյան մեջ թթվածնի քիչ պարունակությունը թույլ  չի տալիս հեշտությամբ կատարել վարժությունները:

 

Որոշները կարծում են, որ սպորտով զբաղվելը խթանում է օրգանիզմից ծխախոտի թողած բացասական ազդեցությւոնները դուրս բերելուն, սակայն այն մարդիկ,  ովքեր ծխում են, իրենց համար ֆիզիկական ծանրաբեռնվածությունը մեծ վտանգ է ներկայացնում: Քանի որ  ֆիզիկական աշխատանք կատարելիս մեծանում է ծանրաբեռնվածությունը  սրտանոթային  համակարգի վրա, իսկ ծխախոտ օգտագործող մարդկանցց մոտ այն թույլ է զարգացած,  այդ պատճառով էլ ֆիզիկական աշխատանքի արդյունքում երկակի է ծանրաբեռնվում: Դրա արդյունքում խախտվում է սրտանոթային համակարգի ճիշտ գործունեությունը, որն էլ վնաս է հասցնում ստամոքսին: Ծխող մարդիկ վազելու ժամանակ ցավեր են զգում մարմնի  աջ կողմում, և հեց դա էլ հուշում է, որ նա պատրաստ չէ այդպիսի ծանարաբեռնվածության:

 

 

Նույն շարքից