Առողջապահություն 

Արմեն Սողոյանը «Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի» ֆինանսական քարտուղար է ընտրվել. ՀՀ ԱՆ

analitik.am

 

Երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ «Հայկական հոգեբուժական ասոցիացիայի» նախագահ Արմեն Սողոյանը Մադրիդում ընթացող Համաշխարհային հոգեբուժության XVI վեհաժողովի շրջանակում տեղի ունեցած Գլխավոր ասամբլեայի նիստում ընտրվել է «Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի» գործադիր վարչության անդամ` ֆինանսական քարտուղար։ Արմեն Սողոյանից հեռախոսով ճշտել են, որ իր օգտին է քվեարկել ընտրողների ճնշող մեծամասնությունը` զգալի առավելություն ապահովելով մրցակցի` ԱՄՆ-ի ներկայացուցչի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը։

Նշենք, որ «Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի» անդամ է աշխարհի 135 կազմակերպություն` 117 երկրից:

Ասամբլեայի նիստում «Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի» գործադիր վարչության ընտրություններում նախագահ է ընտրվել Հելեն Հերմանը (Ավստրալիա), գլխավոր քարտուղար՝ Ռոյ Կալիվայալը (Հնդկաստան), հանդիպումների քարտուղար՝ Մասատոշի Տակեդան (Ճապոնիա), ֆինանսական քարտուղար՝ Արմեն Սողոյանը (Հայաստան):

Նույն շարքից