Ռուսական ստրադայի պրիմադոնան՝ Ալլա Պուգաչովան ծոռնիկ է ունենալու: Այդ մասին հաղորդում է Viva-ն:
Պուգաչովայի թոռը՝ 24-ամյա Նիկիտա Պրեսնյակովը և նրա ընտրյալը՝ 18-ամյա Ալյոնա Կրասնովան, պատրաստվում են երեխա ունենալ: Նրանց ընտանիքին մոտ գտնվող աղբյուրը թերթին հայտնել է, որ երիտասարդ զույգը պատրաստվում է հարսանիքի:
«Ալյոնայի հետ հանդիպում եմ 1 տարուց ավելի: Ազատ ժամանակը միասին ենք անցկացնում: Փորձում ենք նույնիսկ 1 օր չբաժանվել»,-հայտնել է Նիկիտան:


