Առողջապահություն 

Հղիության ընթացքում ալկոհոլի օգտագործումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել

analitik.am

Բրիսթոլի համալսարանի ուսումնասիրողները հետազոտել են հղիության ընթացքում ալկոհոլի ազդեցությունը երեխայի հոգեկան առողջության և հիպերակտիվության վրա: Պարզվել է, որ նույնիսկ մեկ բաժակ գինի օգտագործելու դեպքում կինը մեծացնում է երեխայի մոտ հիպերակտիվությունը և ուշադրության խախտումները, գրում է Meddaily-ն:

Գիտական աշխատանքի շրջանակներում ավելի քան 14000 կանանց տվյալներ են ուսումնասիրվել։

Ուսումնասիրվել են նաև նրանց երեխաների վարքագիծը, երբ երեխան 5 տարեկան է դարձել: Արդյունքում պարզվել է, որ հղիության ընթացքում ալկոհոլի նույնիսկ քիչ քանակությունը մեծացնում է երեխայի մոտ հոգեկան խանգարումների հավանականությունը:

Նույն շարքից