Առողջապահություն 

Էբոլա վիրուսի պատճառով Սիեռա Լեոնեի բնակիչներին արգելված Է դուրս գալ տներից

analitik.am

Ուժի մեջ Է մտել Սիեռա Լեոնեի կառավարության կարգադրությունը, որով սահմանվում Է եռօրյա պարետային ժամ եւ բնակիչներին արգելվում Է դուրս գալ տներից, որպեսզի հսկողության տակ առնվի մահացու հիվանդության տարածումը:

 

«Անհրաժեշտ Է բոլորի համար սահմանափակել շփումները»,-հայտարարել Է կառավարության ներկայացուցիչ Աբդուլայ Բարատային: Նրա խոսքով՝ բուժաշխատողները սեպտեմբերի 19-22-ը կայցելեն տներ՝ բացահայտելու հիվանդության հնարավոր դեպքերը եւ բացատրելու մարդկանց՝ ինչպես խուսափել մահացու վիրուսով վարակվելուց, որը փոխանցվում Է մարդկանց միջեւ ֆիզիկական շփման միջոցով:

 

«Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունն այն կարծիքին Է, որ այդօրինակ կարանտինը հազիվ թե օգնի կանգնեցնել վիրուսի տարածումը:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 18-ին կայացած արտակարգ նիստում հրապարակել է Էբոլա տենդի տարածման դեմ պայքարի՝ իր կողմից ստեղծվող միջազգային հանձնաժողովի հինգ գերակայություն: «Դա միջազգային առաքելություն է, որը կոչվելու է «Էբոլայի տարածմանը շտապ հակազդելու ՄԱԿ-ի առաքելություն», UNMER, այն կունենա հինգ գերակայություն՝ կասեցնել վիրուսի տարածումը, բուժել վարակվածներին, ապահովել անհրաժեշտ ծառայություններով, աջակցել կայունությանը եւ կանխել հիվանդության հետագա տարածումը»,- ասել է Պան Գի Մունը:

 

Նրա խոսքով՝ առաքելության առաջին խմբերից մեկը համաճարակի վայր ժամանի մինչեւ սեպտեմբերի վերջը:

 

Էբոլա վիրուսը շարունակում է սրընթաց տարածվել Արեւմտյան Աֆրիկայի տարածքում: Ներկայում վարակման դեպքեր են գրանցված արդեն Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Գվինեայում, Նիգերիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում եւ Սենեգալում: Տեմդից մահացությունը կազմում է 53 տոկոս: Աառողջապահության համաշխարհային կազմակերպության՝ սեպտեմբերի 18-ին հրապարակված տվյալների համաձայն, համաճարակի զոհ է դարձել 2622 մարդ: Ընդամենը վարակվել է 5335 մարդ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նույն շարքից