Ռազմական 

Պուտինը նշել է Սիրիայում ռուսական օդուժի գործողությունների ժամկետը

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում ունեն ժամանակային սահմաններ. այն կշարունակվի մինչև ահաբեկիչների դեմ սիրիական բանակի հարձակողական գործողությունների սկսվելը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

Պուտինը նշել է, որ ՌԴ ԶՈւ-ի գործողություններն ամբողջովին համապատասխանում են միջազգային իրավունքին, բացարձակապես լեգիտիմ են, քանի որ դրանք իրականացվում են գործող նախագահ Բաշար Ասադի պաշտոնական դիմումի հիման վրա:

Նախագահը նաև նշել է, որ Մոսկվան առաջվա պես կողմ է ահաբեկիչների դեմ հնարավորինս լայնամասշտաբ կոալիցիա ստեղծելուն:

Նույն շարքից