Ռազմական 

Ռուսական օդուժը ոչնչացրել է ահաբեկիչների մոտ 50 օբյեկտ

analitik.am

Ռուսական ավիախմբի ինքնաթիռները մեկ օրում Սիրիայում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի ահաբեկչական ենթակառուցվածքի մոտ 50 օբյեկտներ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

««Խմեյմիմ» ավիաբազայից 33 մարտական թռիչք է կատարվել 49 օբյեկտների վրա, որոնք գտնվում են Հալեպ, Դամասկոս, Իդլիբ, Լաթաքիա և Համա նահանգներում»,- ասել է Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ մեկ օրում ավիահարվածներից ոչնչացվել է զինված խմբավորումների 2 հրամանատարական կետ, զինամթերքի 3 պահեստ, 2 ստորգետնյա բունկեր, 32 մարտական դիրք, ինչպես նաև արձակման կայանների և ռեակտիվ արկերի արտադրության արհեստանոց։

Նույն շարքից