Ռազմական 

Եվրոպայում սկսվել են ՆԱՏՕ-ի ամենալայնամասշտաբ զորավարժությունները

analitik.am

Մոտ 70 ռազմանավ, 9 սուզանավ, 8 ծովային պարեկային ինքնաթիռներ, ինչպես նաև ավելի քան 3000 ծովային հետևակայիններ կմասնակցեն ՆԱՏՕ-ի Trident Juncture-2015 զորավարժությունների ծովային փուլին, որը կմեկնարկի հոկտեմբերի 21-ին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով մանևրումների հրամանատարության մամլո ծառայությանը։

Համաձայն զորավարժությունների սցենարի՝ ուժերը Միջերկրական ծովի և Ատլանտյան օվկիանոսի ջրատարածքներում կդիմակայեն պայմանական հակառակորդի ռազմանավերին ու սուզանավերին։

Զորավարժությունները կշարունակվեն մինչև նոյեմբերի 6-ը։

Վերջին տասնամյակի խոշորագույն զորավարժություններին, որոնք անցկացվում են Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում, մասնակցում է ավելի քան 30 երկրից մոտ 36 հազար զինվոր։

Սցենարով նախատեսված է ժամանակակից պատերազմի բոլոր բաղադրիչների գործարկում, ներառյալ ՀՀՊ, դիմակայություն կիբեռհարձակումներին, գործողություններ «հիբրիդային պատերազմի» պայմաններում և քարոզչական գործողությունների անցկացում։ Զորավարժությունների մաս կդառնան սոցցանցերը։

Նույն շարքից