Ռազմական 

Իրաքի կառավարական ուժերը Քիրքուքում ճեղքել են ԻՊ գրոհայինների պաշտպանությունը

analitik.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի բանակի զինծառայողների քուրդ աշխարհազորայինների (Փեշմերգա) աջակցությամբ կարողացել են Քիրքուք նահանգի հարավ-արևմուտքում գտնվող Հավիջայի շրջանում ճեղքել ԴԱԻՇ-ի զինյալների պաշտպանական գործընթացը։

Այդ մասին հայտարարել է տվյալ նահանգը ներկայացնող իրաքցի պատգամավոր Խալեդ Ալ-Մաֆրաժին։ Նրա խոսքով՝ Խավիջայի շրջանում պաշտպանական առաջին գիծը մի քանի ժամում ոչնչացվել է ամբողջովին, և որ գրոհին մասնակցել են իրաքյան բանակը, ոստիկանությունը, Փեշմերգայի, ժողովրդական աշխարհազորի ու արաբական ցեղերի մարտիկները։

Ալ-Մաֆրաժին զինվորականներին կոչ է արել ուշադիր գտնվել ԴԱԻՇ-ի մոտ պատանդ պահվող Իրաքի քաղաքացիների հարցում, ինչպես նաև Քիրքուքի նահանգապետին կոչ է արել փախստականների համար «անվտանգության միջանցք» բացել Հավիջայից դեպի Քիրքուք։

Նույն շարքից