Ռազմական 

ԱՄՆ-ի ռազմական մատակարարումների ծավալը հասել է ռեկորդային մակարդակի

analitik.am

Defense News-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 30-ին ավարտված 2015 ֆինանսական տարում արտերկիր ԱՄՆ-ի ռազմական մատակարարումները հասել են 46.6 միլիարդ դոլարի, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Դրա մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոզեֆ Ռիքսին։

2014 թվականին ռազմական մատակարարումների ծավալը կազմել է 34.2 միլիարդ դոլար, իսկ 2013 թվականին՝ 27.8 միլիարդ դոլար։ Ռիքսին ռազմական մատակարարումների ծավալի աճը շաղկապել է Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հետ։

Նա հայտարարել է, որ 2016 ֆինանսական տարվա համար ակնկալում է այդ մատակարարումների որոշակի անկում՝ կապված նավթի գնանկման ու պաշտպանական ծախսերի կրճատման հետ։

Նույն շարքից