Առողջապահություն 

Քանի՞ ժամ է պետք աշխատել

analitik.am
Դուք աշխատում եք օրական 9-11 ժամ` մոռանալով հանգստի մասի՞ն: Օրեր շարունակ չարչարվում եք նույն նախագծի վրա և հետո զարմանում, թե ինչպես պատահեց, որ այն ժամանակին չե՞ք հանձնել: Խառնաշփոթը Ձեր սովորական վիճա՞կն է: Ուրեմն Ձեզ ոչ թե հարկավոր են, այլ պարզապես անհրաժեշտ են ընդմիջումներ:
 
Թող պարադոքսալ չհնչի, բայց որքան հաճախ եք հանգստանում, այնքան ավելի արդյունավետ եք աշխատում: Շվեյցարացի վիճակագիրները պարզել են` ամենից քիչ աշխատում են Արևմտյան Եվրոպայում, իսկ ամենից շատ` ասիական քաղաքներում:
 
- Փարիզի բնակիչներն աշխատում են շաբաթական 35 ժամ, այսինքն` տարեկան 1480 ժամ:
 
- Լոնդոնի բնակիչները  աշխատում են տարեկան 1782 ժամ:
 
- Լյուքսեմբուրգի բնակիչներն աշխատավայրում են անցկացնում տարեկան 1725 ժամ:
 
- Սեուլում աշխատանքային շաբաթը կազմում է 50,2 ժամ, իսկ աշխատանքային տարին 2317 ժամ է:
 
- Սեուլին են հետևում Հոնկոնգը, Մումբայը, Տայբեյը և Դելին:
 
- Ասիայում, ի տարբերություն Եվրոպայի, ուր հաստատվել է աշխատանքային հնգօրյակ, շատերն աշխատում են շաբաթական 6 օր:
 

Նույն շարքից