Առողջապահություն 

Աշխարհում Էբոլայով հիվանդների թիվն առաջիկա ամիսներին կարող է ավելանալ 100 անգամ. CDC

analitik.am

Աշխարհում Էբոլայով վարակվածների թիվն առաջիկա 4 ամիսներին կարող է ավելանալ ավելի քան 100 անգամ՝ հասնելով մոտ 550.000-ի, հայտնում է Взгляд-ը՝ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և պրոֆիլակտիկ կենտրոնին (CDC) հղումով:

 

CDC-ի զեկույցը, որտեղ կհրապարակվի համապատասխան վիճակագրությունը, կներկայացվի արդեն հաջորդ շաբաթ: 


Դրանում նշվում է, որ եթե քայլեր չձեռնարկվեն մահացու վիրուսի դեմ, ապա վարակվածների թիվն առաջիկա ամիսներին հարյուր հազարների կհասնի:

 

«Ներկայում CDC-ն ակտիվորեն աշխատում է մի գործիքի ստեղծման ուղղությամբ, որը կօգնի մոդելավորել տարբեր սցենարներ: Կենտրոնը հույս ունի այդ ինտերակտիվ գործիքը և դրա կիրառման հրահանգները ներկայացնել արդեն մոտ ապագայում»,-ասել է CDC-ի պաշտոնական ներկայացուցիչ Բարբարա Ռեյնոլդսը:


Չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հայտարարել էր, որ համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ Արևմտյան Աֆրիկայում բռնկված հիվանդության պատճառով մահացել է 2.105 մարդ, ևս մոտ 4.000 մարդ վարակակիր է:

Նույն շարքից