Առողջապահություն 

Վայոց Ձորի բնակիչը թունավորվել է օձի խայթոցից

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 20-ին, ժամը 12.54-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ օձի խայթոցից թունավորման նախանշաններով Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն է հոսպիտալացվել Մալիշկա գյուղի բնակիչ Ժ. Ս.-ը (ծնվ. 1946թ.): Տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:


Բացի այդ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Հոկտեմբերի փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Հրշեջ-փրկարարները Ս. Բ.-ի տան նախասրահում հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել շամհար տեսակի օձ: 

Նույն շարքից