Առողջապահություն 

Դեղագործության մրցունակության միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 բժիշկներ

analitik.am

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին կանցկացվի «Ֆարմա Արմենիա 2014» Դեղագործության մրցունակության 6-րդ միջազգային  համաժողովը: Համաժողովի մասնակիցները կներկայացնեն Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները, դեղագործական շուկայի զարգացման հեռանկարները, ՀՀ կառավարության նախաձեռնած նոր ծրագրերը և բարեփոխումները, ինչպես նաև դեղագործության միջազգային ասպարեզում արձանագրված վերջին ձեռքբերումները, զարգացումները և նորարական մոտեցումները։ Համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան հավանական գործընկերների հետ քննարկել համագործակցության և նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։

 

Միջոցառմանը կմասնակցեն Երևանի և մարզերի ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների ղեկավարներ, աշխատակիցներ, գիտնականներ և փորձագետներ։


Համաժողովի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, կանցկացվի «Ֆարմա Արմենիա 2014» Դեղագործության մրցունակության 6-րդ միջազգային համաժողովի «Ֆարմա Արմենիա» դեղագործական կոնֆերանսը, որի շրջանակում անցկացվելու են մասթեր-կլաս և աշխատաժողովներ (workshop), որոնք վարելու են  կենսատեխնոլոգիայի ոլորտի 3 աշխարահռչակ գիտնականներ:

 

Համաժողովին զուգահեռ կանցկացվի նաև դեղագործության ամենամյա «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը։ Այն բացառիկ հնարավորություն է ծանոթանալու տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների արտադրանքին և վերջին ձեռքբերումներին։ 


Համաժողովը կազմակերպել է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Նույն շարքից