Առողջապահություն 

ԱՀԿ-ն դեմ Է արտահայտվել Էբոլա վիրուսով ախտահարված երկրները մեկուսացնելուն

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերստին դեմ Է արտահայտվել այն երկրներ միջազգային ուղերությունները կամ դրանց հետ առեւտուրը սահմանափակելուն, որոնցում Էբոլա վիրուսի բռնկում Է գրանցվել: Այս որոշումն ընդունվել Է ԱՀԿ-ի արտակարգ կոմիտեի երկրորդ խորհրդակցության արդյունքում: Այն սեպտեմբերի 16-ից մինչեւ 21-ը տեղի Է ունեցել Էլեկտրոնային փոստով հաղորդագրությունների եւ հաշվետվությունների փոխանակման ռեժիմով, իսկ խորհրդակցության արդյունքներն ամփոփվել են սեպտեմբերի 22-ին:

«Կոմիտեն վճռականորեն վերստին հայտարարել Է, որ չպետք Է ընդհանուր արգելք սահմանվի միջազգային ուղեւորությունների կամ առեւտրի վրա»,-նշվում Է տարածված հաղորդագրության մեջ: Ընդսմին կոմիտեի անդամներն ընդգծում են, որ այն երկրներ չվերթները սահմանափակելու առանձին ավիաընկերությունների որոշումը, որտեղ մոլեգնում Է վիրուսը, հանգեցնում Է միայն դրանց մեկուսացման եւ, որպես հետեւանք, «բացասական տնտեսական հետեւանքների»:

Բոլոր երկրներին հանձնարարվում Է ուժեղացնել իրենց պատրաստությունը վիրուսի ներթափանցման հնարավոր դեպքերի նկատմամբ, որից ներկա պահին գոյություն չունի պաշտոնապես գրանցված պատվաստանյութ կամ դեղորայք, ինչպես նաեւ շարունակել բուժանձնակազմի ուսուցումը:

Փորձագետները խոստովանել են, որ վիրուսի ներկայիս բռնկումը, որն ամենաընդգրկունն ու մահաբերն Է դարձել վերջին 40 տարվա ընթացքում, շարունակում Է մնալ հանրային առողջապահության բնագավառի արտակարգ իրադրություն, որը միջազգային նշանակություն ունի:

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում արդեն ավելի քան 2,6 հազար մարդու կյանք է խլել, վարակված են ավելի քան հինգ հազարը: Գործնականում մահվան ու վարակման բոլոր դեպքերը բաժին են ընկնում երեք երկրի՝ Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Մարգարեթ Չենը ներկայիս համաճարակը համարել է «խաղաղ ժամանակ խոշորագույն մարտահրավերը, որին ՄԱԿ-ին երբեւիցե հարկ է եղել բախվել»:

Նույն շարքից