Առողջապահություն 

Նևրոզներից չեն մահանում, սակայն ի հայտ են գալիս այլ հիվանդություններ. հոգեթերապևտ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սթրեսի հետևանքով առաջացած նևրոզը կարող է հանգեցնել նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների, սրտի վատ աշխատանքի, շնչահեղձության և մի շարք այլ խնդիրների:

«Նևրոզը առաջանում է հիմնականում սթրեսի հետևանքով: Այդ ժամանակ, ուղեղի ինչ-որ մի հատվածում առաջանում է բացասական դոմինանտ կենտրոն, որն անընդհատ բացասական ազդակներ է ուղարկում մարմնի տարբեր օրգան համակարգերին: Սիրտը կարող է վատ աշխատել, շնչահեղձություն է լինում, մարդկանց մոտ ճնշման տատանումներ են լինում, անգամ ստամոքսաաղիքային տրակտի խանգարումներ են լինում, նևրոզը կարող է ազդել հիշողության վրա և առաջացնում է անքնություն: Նևրոզից առաջանում են նաև հոգեսեռական խանգարումներ»,- հոգեթերապևտը:

Սեքսապաթոլոգը նշեց, որ կանանց 85 տոկոսի  մոտ նևրոզներից հոգեսեռական խանգարումներ են առաջանում:

Նրա խոսքով՝ նևրոզներից չեն մահանում, այլ պարզապես նևրոզներից այլ հիվանդություններ են ծնվում: Հետևաբար հարկավոր է դիմել հոգեթերապևտի և անպայման բուժում ստանալ՝ ազատվելու համար «դարի» տարածված հիվանդությունից:

Նույն շարքից