Մշակույթ 

Ջուդ Լոուն կխաղա երիտասարդ Հռոմի պապի դերը

Հոլիվուդյան դերեսան Ջուդ Լոուն նկարահանվում է «Երիտասարդ պապը» սերիալի գլխավոր դերում, Hollywoodreporter-ը:

Հեռուստանախագծում 42-ամյա դերասանը խաղում է Հռոմի պապի դերում, նախքան նրա հնչեղ կոչումը ստանալը: Թեպետ Ջուդի կերպարը հորինված է, այնուամենայնիվ դերասանը միշտ չէ, որ իրեն ազատ է զգում այդ կերպարում:

Լոուն առայժմ չի շտապում մանրամասներ հայտնել, սակայն Հռոմում մամլո ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ սերիալի համար նախատեսված հագուստն իրեն այնքան էլ դուր չի գալիս:

«Այժմ ես կարող եմ ասել, որ ես ստիպված եմ լինում նստել շատ անհարմար աթոռի վրա,- ասել է Ջուդը,- որովհետև պապի իմ հագուստը չպետք է ճմռթվի. ամեն անգամ ստիպված եմ լինում այն ուշադիր ուղղել, հարմարեցնել նախքան աթոռին նստելը, և ես այդ անհարմար վիճակում գտնվում եմ մոտ 14 ժամ»:

Նույն շարքից