Առողջապահություն 

Էբոլայով վարակվելու դեպքերի 70 տոկոսը մահվան են հանգեցնում. ԱՀԿ

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա տենդով հիվանդացած մարդկանց 70 տոկոսը մահացել է: Մահացության մակարդակն ավելի բարձր է եղել, քան ենթադրվում էր ավելի վաղ, տեղեկացնում է  BBC-ին:

 

ԱՀԿ-ն նախազգուշացնում է, որ մինչեւ նոյեմբեր տենդով հիվանդանալու դեպքերի թիվը կարող է եռապատկվել եւ հասնել 20 հազարի, եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն համաճարակի դեմ պայքարում:

 

Ներկայում Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում այդ վիրուսից մահացել է արդեն 2800 մարդ: ԱՀԿ-ում նշել են, որ Սենեգալում եւ Նիգերիայում հիվանդության բռնկումները վերահսկվում են:

 

Wellcome Trust բրիտանական բարեգործական կազմակերպությունը հայտարարել է, որ Արեւմտյան Աֆրիկայում առաջին անգամ կփորձարկվեն Էբոլայի դեմ մշակված փորձարարական դեղամիջոցներ: Դրանց թվում է zMapp պատրաստուկը, որով արդեն բուժել են տենդով հիվանդացած մի քանի բժիշկների:

Նույն շարքից