Առողջապահություն 

Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի արդեն այս տարեվերջին. ԱՀԿ

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ Էբոլա վարակի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել արդեն այս տարեվերջին: Այն հասանելի կլինի այնպիսի քանակությամբ, որ կարող է վերջ դնել Արևմտյան Աֆրիկայում համաճարակին, գրում է Daily Mail-ը:

 

Ներկայում դեռ չկա Էբոլա վարակի դեմ լիցենզավորված դեղամիջոց կամ պատվաստանյութ, չնայած նրան, որ գիտնականները երկու պատվաստանյութ են արդեն փորձարկել:

 

Արդեն մոտ 5.800 հոգի վարակվել է Էբոլա վիրուսով Արևմտյան Աֆրիկայի 5 երկրներում:  Այն ժամանակակից պատմության մեջ ամենադժվարվերահսկելի համաճարակներից է, որի դեմ դժվար է պայքարել միայն հիվանդ մարդկանց մեկուսացնելով:

Նույն շարքից