Առողջապահություն 

Ջրի ազդեցությունը մաշկի վրա

analitik.am
Բավականաչափ հեղուկ ստանալու դեպքում մաշկն առողջ ու գեղեցիկ տեսք է ստանում: Մաշկի առողջությունն էապես կախված է օրգանիզմի ջրային բալանսից: Արտաքին վնասակար գործոններից պաշտպանելու համար անհրաժեշտ է մաշկը խոնավ պահել:
 
Մաշկի խնամքի համար նախատեսված միջոցները ևս մեծ տեղ ունեն, սակայն ավելի կարևոր է մարսողության հետևանքով ներսից ստացված հեղուկը: Երբ մարմինը չի ստանում բավարար քանակությամբ հեղուկ, առաջ են գալիս տարբեր խախտումներ, և մաշկը դառնում է չոր և վնասված:
 
Ահա խորհուրդներ բժիշկների կողմից, որոնք կօգնեն առողջ և գեղեցիկ մաշկ ունենալ.
  • Օրվա ընթացքում խմեք 2-2.5լ ջուր: Նույնիսկ երբ ծարավ չեք՝ խմեք, քանի որ որոշակիորեն ջրազրկված օրգանիզմը դադարում է ծարավի զգացում ունենալուց:
  • Ձեռքի տակ միշտ ունեցեք ձեր սիրելի ըմպելիքը: Ջրից բացի կարելի է ընտրել նաև այլ բնական հեղուկներ:
  • Մրգերն ու բանջարեղենը նույնպես նպաստում են հիդրատացիային, քանի որ մեծ քանակությամբ ջուր են պարունակում:
  • Խուսափեք ալկոհոլային խմիչքներից ու ծխախոտից` դրանք նպաստում են օրգանիզմի արագ ջրազրկմանը:
  • Խմեք սպորտով զբաղվելու ողջ ընթացքում ու դրանից հետո: Մարզվելու ընթացքում շատ քանակությամբ ջուր, աղեր ու միներալներ եք կորցում, ջրի օգտագործումը կնպաստի դրանց արագ վերականգնմանը:
  • Խոնավեցրեք մաշկն արտաքինից:
  • Ամռանը խուսափեք ցերեկային ժամերի արևի ճառագայթներից: Մաշկի վաղաժամ ծերացումից խուսափելու համար միշտ օգտագործեք արևից պաշտպանող միջոցներ:

Հետևեք այս խորհուրդներին ու հիշեք, որ ճիշտ քանակությամբ հեղուկի օգտագործումը պահպանում է մաշկը:

Նույն շարքից