Ռազմական 

Վերջին երկու տարում Սիրիայում շուրջ 10 հազար գրոհային հանձնվել են կառավարական ուժերին

analitik.am

Ավելի քան 10 հազար գրոհային երկու տարում վայր են դրել զենքը շնորհիվ սիրիական իշխանությունների կողմից իրականացվող ժողովրդական հաշտեցման ծրագրի։ Այս մասին RIA Novosti-ի հետ հարցազրույցում հայտարարել է Սիրիայի ժողովրդական հաշտեցման հարցերով նախարար Ալի Հայդարը։

Տեղային հաշտեցման ամենավառ օրինակը տեղի է ունեցել Հոմս քաղաքում 2013 թվականին։ Այդ ժամանակ 1500 գրոհային, ովքեր պահում էին քաղաքի կենտրոնը, վայր են դրել զենքը, որից հետո մեծությամբ երրորդ քաղաքն անցել է սիրիական բանակի վերահսկողության տակ։ Երկու շաբաթ առաջ 700 գրոհային վայր են դրել զենքը Սիրիայի հարավի Դարաա գավառում։

Նույն շարքից